Խնդրում ենք սպասել...

Միջազգային

NASA-ն հրապարակել է Luna-25-ի կործանման վայրի լուսանկարները

00:00, շաբաթ, 02 սեպտեմբերի, 2023 թ.
NASA-ն հրապարակել է Luna-25-ի կործանման վայրի լուսանկարները

ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը՝ NASA-ն, հրապարակել է ռուսական Luna-25-ի կործանման վայրի լուսանկարները, որը, ինչպես հայտնել ենք, չէր կարողացել վայրէջք կատարել Երկրի բնական արբանյակի վրա։ Լուսանկարներում երևում է խառնարան, որը ձևավորվել է Լուսնի հարավային բևեռում՝ ռուսական կայանի անկման վայրում։

Հիշեցնենք, որ Luna-25-ը Ռուսաստանի արդի պատմության մեջ առաջին լուսնային առաքելությունն էր: Այն գործարկվել էր օգոստոսի 11-ին, սակայն 20-ին «Ռոսկոսմոսը» հայտնեց, որ կայանը «դադարել է գոյություն ունենալ» Լուսնի մակերեսի հետ բախման արդյունքում։

Լուսանկար՝ Luna-25-ի կործանումից հետո
Լուսանկար՝ Luna-25-ի կործանումից հետո
7691 | 0
Facebook