Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Samsung-ը կարող է դառնալ Tesla-ի նոր ինքնակառավարվող էլեկտրական մեքենաների չիպերի մատակարար

18:24, չորեքշաբթի, 30 օգոստոսի, 2023 թ.
Samsung-ը կարող է դառնալ Tesla-ի նոր ինքնակառավարվող էլեկտրական մեքենաների չիպերի մատակարար

Հաշվի առնելով ինքնակառավարվող մեքենաների աճող պահանջարկը, Tesla ընկերությունը դիտարկում է Samsung Electronics-ի հետ համագործակցությունը:
     Հարավային Կորեայից ստացված վերջին զեկույցի համաձայն, այս ՏՏ հսկան կարող է դառնալ Tesla-ի ավտոպիլոտային համակարգի 5-րդ սերնդի չիպերի հիմնական մատակարարը (HW 5.0): Այս պրոցեսորները կարտադրվեն առաջադեմ 4 նմ տեխնոլոգիայով։

Այս տարվա սկզբին արդեն խոսակցություններ կային Էլոն Մասքի և Samsung-ի ներկայացուցիչ Լի Ջե Յանգի հանդիպման մասին։

Ենթադրվում է, որ քննարկման հիմնական թեման եղել են հենց ավտոպիլոտային համակարգերի չիպերը։ Samsung-ը, լինելով աշխարհի խոշորագույն կիսահաղորդչային արտադրողներից մեկը, մեծ հետաքրքրություն է ներկայացնում Tesla-ի համար։

5065 | 0
Facebook