Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վատ բենզինը կարող է Bentley Bentayga-ի հրդեհի պատճառ դառնալ. ետ է կանչվում 3500 մեքենա

17:54, չորեքշաբթի, 30 օգոստոսի, 2023 թ.
Վատ բենզինը կարող է Bentley Bentayga-ի հրդեհի պատճառ դառնալ. ետ է կանչվում 3500 մեքենա

Ավտոարտադրող Bentley-ն ԱՄՆ-ում հետկանչի արշավ է սկսել: Այս մասին հայտնում է carscoops.com-ը։ Ընկերությունը նախատեսում է վերանորոգման նպատակով հետ կանչել մոտ 3500 Bentayga ավտոմեքենա։

Հետկանչման արշավի պատճառ է դարձել հաճախորդների բողոքը, ովքեր դժգոհել են Bentley Bentayga-ում բենզինի հոտից: Հետաքննությունը պարզել է, որ Bentayga-ի որոշ մոդելներ վառելիքի բաքի վերևից բենզին են արտահոսում: Դա պայմանավորված է ջերմաստիճանի տատանումներով և անորակ բենզինի օգտագործմամբ։

Հետկանչման արշավը կազդի 2016 թվականի մարտից 2023 թվականի հունիս ամիսներին արտադրված մեքենաների վրա: Դիլերները կտեղեկացնեն սեփականատերերին վերանորոգման համար ծառայության գալու անհրաժեշտության մասին:

8907 | 0
Facebook