Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Արայիկ Հարությունյանն ազատվում է Արցախում իր բիզնեսներից

23:24, ուրբաթ, 25 օգոստոսի, 2023 թ.
Արայիկ Հարությունյանն ազատվում է Արցախում իր բիզնեսներից

«Իմ ընտանիքը մշտապես բնակվել է ու կբնակվի Արցախում». այս խոսքերը 2022-ի սեպտեմբերին ասել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ Հարությունյանի կինը, դստրերն Արցախում չեն, տեղափոխվել են Երևան։ Չնայած նախագահի մամուլի խոսնակը հերքեց տեղեկությունները, բայց խոսակցությունները չդադարեցին։ Ասում են` Հարությունյանի կինը դուրս է եկել աշխատանքից, դուստրը` դպրոցից, որտեղ հաճախում էր։
     Ավելին, հասարակական, քաղաքական շրջանակներում խոսում են, որ Հարությունյանն ազատվում է Արցախում ունեցած իր բիզնեսներից։ Իրազեկ աղբյուրները նշում են, որ այս օրերին Արարատյան դաշտավայրում մեծ այգիներ են գնվում Հարությունյանի անունից։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
31882 | 3
Facebook