Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանն աշխարհում առաջին անգամ տիեզերանավի վայրէջք է իրականացրել Լուսնի հարավային բևեռում

17:24, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2023 թ.
Հնդկաստանն աշխարհում առաջին անգամ տիեզերանավի վայրէջք է իրականացրել Լուսնի հարավային բևեռում

Հնդկաստանը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը հաջողությամբ տիեզերանավի վայրէջք է կատարել Լուսնի հարավային բևեռում: Ամբողջ ընթացքը հեռարձակվել է Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպության YouTube ալիքով:
     «Չանդրայան-3» ավտոմատ կայանը գործարկվել է հուլիսի 14-ին, այն Լուսնի ուղեծիր է մտել օգոստոսի 5-ին։ Սարքը մի քանի մանևր է իրականացրել Լուսնին մոտենալու համար, մինչև որ նրա ուղեծիրը մոտեցել է Լուսնի մակերևույթին՝ 100 կիլոմետր բարձրության վրա: Vikram սարքի վայրէջքի մոդուլը բաժանվել է օգոստոսի 17-ին և կատարել երկու վայրէջքի փորձ:
     Ակնկալվում է, որ լուսնագնացների ծանրաբեռնվածությունը բեկումնային գիտելիքներ կտա լուսնային մակերեսի տարրական կազմի մասին: Սարքի վրա տեղադրված են ռենտգենյան ալֆա-մասնիկների սպեկտրոմետր և լազերային սպեկտրոսկոպ: Vikram descent մոդուլի վրա տեղադրված են նաև դետեկտորներ։

7013 | 0
Facebook