Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջերմաստիճանը կնվազի

15:12, երկուշաբթի, 24 հուլիսի, 2023 թ.
Ջերմաստիճանը կնվազի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է. «Երևանում հուլիսի 25-ին, 26-ի գիշերը սպասվում է, 26-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
     Հուլիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
     Մարզերում այսօր և հուլիսի 26-ի ցերեկը առանձին շրջաններում, հուլիսի 25-ին, 26-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
     Հուլիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
     Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 26-28-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
     Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ»։

3632 | 0
Facebook