Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առաջնահերթությունն այս օրհասական վիճակում գտնվող Արցախին և արցախցուն օգնելն է». ԱՀ ՄԻՊ

00:30, շաբաթ, 22 հուլիսի, 2023 թ.
«Առաջնահերթությունն այս օրհասական վիճակում գտնվող Արցախին և արցախցուն օգնելն է». ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է. «Հայաստանում այս օրերին ի աջակցություն Արցախի տարբեր ակցիաներ իրականացնող մեր հայրենակիցներն իրական օրինակով ցույց են տալիս, թե ինչպես պետք է սիրել հայրենիքի յուրաքանչյուր հատվածը՝ առանց նախապայմանների, անկախ տարբեր հայտարարությունների, տիրոջ իրավունքով ու սրտացավությամբ, հայրենակցի ճակատագրի նկատմամբ պատասխանատվությամբ:
     Տարակարծության և պառակտման հազար ու մի պատճառներ կարող են լինել, սակայն առաջնահերթությունը այս օրհասական վիճակում գտնվող Արցախին և արցախցուն օգնելն է: Շնորհակալ ենք»:

1634 | 0
Facebook