Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԳԹԿ-ի կայքում տեղադրվել են կամավոր ատեստավորման ուղեցույցները». Ժ. Անդրեասյան

18:18, կիրակի, 02 հուլիսի, 2023 թ.
«ԳԹԿ-ի կայքում տեղադրվել են կամավոր ատեստավորման ուղեցույցները». Ժ. Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը. «Սիրելի ուսուցիչներ, հատկապես՝ դասվարներ, տեղեկացնում եմ, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում տեղադրվել են կամավոր ատեստավորման ուղեցույցները։ Քանի որ հարցերը հատկապես շատ էին դասվարների ատեստավորման վերաբերյալ, մեկնաբանության մեջ հղմամբ տեղադրում եմ տարրական մանկավարժություն և մեթոդիկա ուղղությամբ ատեստավորման ուղեցույցը՝ դասվարների համար։
     Մյուս առարկաների ուղեցույցները նույնպես տեղադրված են։ Հիշեցնեմ, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում տեղադրված են նաև նախորդ տարիների առարկայական թեստերը։
     Ծանոթացեք, դիմեք։ Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 15-ն է»։

2889 | 0
Facebook