Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

ՀՀ-ում կարգելվի կտրված ձմերուկի ու սեխի վաճառքը

15:56, ուրբաթ, 30 հունիսի, 2023 թ.
ՀՀ-ում կարգելվի կտրված ձմերուկի ու սեխի վաճառքը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Էկոնոմիկայի նախարարությունը «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագիծ է ներկայացրել. «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում ձմերուկի և սեխի հասունությունը ցուցադրելու նպատակով լայն տարածում է գտել վերջինիս մասերով կամ կտրված վաճառքը, ինչի արդյունքնում կտրված մասում միջուկի հաստության մեջ կարող է ներթափանցել միկրոօրգանիզմներ՝ այդ թվում պայմանական ախտածիններ և ախտածիններ, որոնք ընդունակ են առաջացնել տարբեր վարակիչ հիվանդություններ և պատճառ հանդիսանալ սննդային թունավորումների: Կտրված ձմերուկը և սեխը համարվում են արագ փչացող ապրանք և պետք է պահպանվեն սառնարանում, մինչդեռ դրանք վաճառվում են ոչ սառնարանային պայմաններում։ Միաժամանակ բազմաթիվ են դեպքերը, երբ ոչ ստացիոնար վայրերում (տոնավաճառներում, տաղավարներում) վաճառվում է գետնի վրա դրված, առանց ծածկի կամ հովանոցի՝ ուղիղ արևի ճառագայթների տակ, ինչը նույնպես վտանգ է հանդիսանում մարդու կյանքի և առողջության համար։ Հարկ է նշել, որ առավել ևս բաց տարածքներում, ճանապարհների երկայնքով՝ մայթերին, անհնար է լվանալ կտրած ձմերուկը կամ սեխը, ինչպես նաև դանակը, որով կտրվել է.... Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել ձմերուկի և սեխի վաճառքի պայմանները և սահմանել դրույթ՝ արգելելով վերջինիս վաճառքը կտրված կամ մասերով»,- նշված է տեքստում:

16789 | 1
Facebook