Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրանը հերքել է՝ Մեծամորի ատոմակայանի թափոններով Արաքս գետը չի աղտոտվում

19:27, չորեքշաբթի, 21 հունիսի, 2023 թ.
Իրանը հերքել է՝ Մեծամորի ատոմակայանի թափոններով Արաքս գետը չի աղտոտվում

Իրանի միջուկային կարգավորման վարչությունը (INRA) հայտնել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արաքս գետում ռադիոակտիվ աղտոտվածություն մինչ այժմ չի հայտնաբերվել, հաղորդում է Irna–ն:
     Արաքս գետում ռադիոակտիվ նյութերի հետ կապված մշտադիտարկում է իրականացվում տարին մեկ անգամ, և առաջիկայում այդ տարածքում կտեղադրվեն նաև առցանց մոնիթորինգի սարքեր, ԶԼՄ–ներում տեղ գտած հայտարարություններին արձագանքել են վարչությունից։
     Ըստ Իրանի միջուկային կարգավորման վարչության փորձագետների՝ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի և Արաքս գետի գետի միջև հեռավորությունը մեծ է, և անհավանական է, որ այս կայանից կեղտաջրերը հայտնվեն գետում և աղտոտեն ռադիոակտիվ նյութերով:

3319 | 0
Facebook