Այսօր առավոտյան Հայաստանի բենզալցակայաններում բենզինի և դիզվառելիքի գինը կրկին կտրուկ թանկացել է։ Աճը կազմել է 20 դրամ և այս պահին մեկ լիտր ռեգուլյար տեսակի արժեքը կազմում է 400, պրեմիումը՝ 430 դրամ։
Համապատասխանաբար թանկացել է նաև դիզվառելիքը։
Հիշեցնենք, որ մոտ երեք շաբաթ առաջ կրկին գրանցվել էր բենզինի արժեքի կտրուկ աճ. աճը կազմել էր 30 դրամ։