Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Ստուգո՞ւմ եք՝ ի՞նչ որակի պանիր, հավկիթ, միս է վաճառվում». Գեղամ Նազարյան

10:48, երեքշաբթի, 13 հունիսի, 2023 թ.
«Ստուգո՞ւմ եք՝ ի՞նչ որակի պանիր, հավկիթ, միս է վաճառվում». Գեղամ Նազարյան

«Ստուգո՞ւմ եք՝ ի՞նչ որակի պանիր, հավկիթ, միս է վաճառվում, լոլիկի, վարունգի պարունակությունն ի՞նչ է, որովհետև մրգերը, երբ գենետիկորեն փոխվում են, մարդու առողջությունը քայքայում են: Ոլորտը բարձիթողի վիճակում է»,- ԱԺ նիստում դիմելով Էկոնոմիկայի նախարարին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: «ՍԱՏՄ-ն անընդհատ ստուգումներ է իրականացնում ու ժամանակ առ ժամանակ տեսնում ենք, որ ստուգումների արդյունքում կասեցվել է այս կամ այն տնտեսվարողի գործունեությունը»,- ասաց Վահան Քերոբյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության և Բուսասանիտարիայի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

15453 | 1
Facebook