Կախովսկայի հիդրոէլեկտրակայանի ավերումն անհնարին կլիներ, եթե ռուսական բանակը չներխուժեր Ուկրաինա, հետևաբար տեղի ունեցածի պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է գնահատել հիդրոէլեկտրակայանի պայթյունի պատճառները։ «Մենք ամեն ինչ կանենք Ուկրաինայի ժողովրդին օգնելու համար: Ամբարտակը Ռուսաստանի վերահսկողության տակ էր: Նրանք են պատասխանատու այս ամենի համար»,- ասել է Ժան Պիերը։