Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շոյգուն Կախովկայի հիդրոէլեկտրակայանի պայթյունը «ահաբեկչական հարձակում» է որակել

18:54, երեքշաբթի, 06 հունիսի, 2023 թ.
Շոյգուն Կախովկայի հիդրոէլեկտրակայանի պայթյունը «ահաբեկչական հարձակում» է որակել

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Կիևը պայթյուն է իրականացրել՝ չկարողանալով հաջողության հասնել հակահարձակման մեջ: Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այժմ Ուկրաինայի զինված ուժերը մտադիր են ստորաբաժանումները Խերսոնի ուղղությունից տեղափոխել հարձակողական գործողությունների գոտի։

Բացի այդ, Շոյգուն Կախովկայի հիդրոէլեկտրակայանի հետ կապված միջադեպն անվանել է «ահաբեկչական հարձակում»։

«Հակառակորդն սկսել է պաշտպանական դիրքեր կառուցել Դնեպրի աջ ափին, ինչը վկայում է այստեղ պաշտպանվելու՝ նրա մտադրության մասին»,- պարզաբանել է նախարարը։

5108 | 0
Facebook