«Ժողովուրդ»-ը գրում է. «Թմրանյութերի թեման հետապնդում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Օրերս թմրանյութի մի նոր սկանդալ է արձանագրվել արդեն Երևանի ճանապարհին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահներն Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել են ՀՀ ուժային կառույցներից մեկում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի որդու, որի մեքենայի մեջ եղել է մոտ 240 պարկ թմրանյութ: Վերջինը, ըստ լուրերի, թմրանյութը տեղափոխում էր Երևան:
Պաշտոնատար անձի որդուն կալանավորել են: Իսկ թե ով է պաշտոնատար անձը, առայժմ չենք հրապարակում, որպեսզի ընթացող նախաքննությանը չվնասենք, և ողջ շղթան բացահայտվի: Առաջիկայում նաև պաշտոնյայի ու նրա որդու անունը կհանրայնացնենք»:
Մանրամասները՝ թերթի համարում: