Կրասնոյարսկում յոթամյա աղջիկը խեղդվել է Ենիսեյից գնդակը հանելու փորձի ժամանակ, հայտնում է երկրամասի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունը։
Ողբերգությունը տեղի է ունեցել Սիբիր գետի Լադեյսկայա ջրանցքի տարածքում։ Աղջիկը ափին խաղալի է եղել գնդակով, ինչ-որ պահի այն ընկել է ջուրը. փորձելով այն հանել՝ երեխան անցել է ջրի տակ։
Անցորդներն աղջկան դուրս են բերել ջրից և բժիշկներ կանչել, սակայն նրանց չի հաջողվել նրան վերակենդանացնել: