Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թմրամիջոցի ապօրինի իրացման գործով ՔԿ քննիչներ են ձերբակալվել

12:18, հինգշաբթի, 01 հունիսի, 2023 թ.
Թմրամիջոցի ապօրինի իրացման գործով ՔԿ քննիչներ են ձերբակալվել

Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի քննիչներ են ձերբակալվել. այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրանք ձերբակալվել են քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների, հոգեմետ/հոգեներգործուն նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգ) ապօրինի շրջանառությունն իրացնելը) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակներում։

4074 | 0
Facebook