Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը մեծացնում է պաշտպանական ծախսերը

18:18, երեքշաբթի, 30 մայիսի, 2023 թ.
Ադրբեջանը մեծացնում է պաշտպանական ծախսերը

2023 թվականին Ադրբեջանի պետական ​​բյուջեից պաշտպանական նպատակներով կհատկացվի լրացուցիչ 1 մլրդ մանաթ (588,2 մլն դոլար), հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից։

«2023 թվականի պետբյուջեում այդ նպատակների համար նախատեսված ծախսերը նախատեսված են եղել 2 միլիարդ 70 միլիոն մանաթի չափով, սակայն, հաշվի առնելով պաշտպանունակության ուժեղացման անհրաժեշտությունը, խորհրդարան ներկայացված՝ 2023 թվականի պետական ​​բյուջեի փոփոխությունները նախատեսում են պաշտպանության ոլորտում ծրագրերի և հատուկ նշանակության միջոցառումների ֆինանսավորման համար հավելյալ 1 մլրդ մանաթ հատկացնելու համար»,- նշել են հակառակորդ երկրի Ֆինանսների նախարարությունից։

Այսպիսով, այս նպատակների համար ծախսերն այս տարի կկազմեն 3 մլրդ 70 մլն մանաթ (1 մլրդ 805,9 մլն դոլար՝ ընթացիկ փոխարժեքով)։

3303 | 0
Facebook