Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը հայտարարել է գերձայնային հրթիռ ստեղծելու մասին

20:06, երկուշաբթի, 29 մայիսի, 2023 թ.
Իրանը հայտարարել է գերձայնային հրթիռ ստեղծելու մասին

Իրանը շուտով կներկայացնի նոր գերձայնային հրթիռ, այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիրալի Հաջիզադեն։

«Այս հրթիռի փորձարկումներն իրականացվել են, և այն շուտով կներկայացվի հանրությանը»,- Հաջիզադեի խոսքերն է մեջբերում IRIB-ը։

Հարվածային համակարգի ստեղծումն անվանելով «հսկայական թռիչք» Իրանի ռազմական արդյունաբերության ոլորտում՝ հրամանատարը նշել է, որ հրթիռը կարող է մանևրել, այդ թվում՝ երկրի մթնոլորտից դուրս, 13 Մախ (15925 կմ/ժ) արագությամբ՝ շրջանցելով հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերը։

3393 | 0
Facebook