Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վաչագան Ղազարյանը կալանավորվել է՝ ԱԱԾ-ում քննվող գործով

12:24, երկուշաբթի, 29 մայիսի, 2023 թ.
Վաչագան Ղազարյանը կալանավորվել է՝ ԱԱԾ-ում քննվող գործով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ «Սերժի Վաչոն», կալանավորվել է։ ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։

Դեռևս պաշտոնապես հայտնի չէ, թե ինչ վարույթի շրջանակներում է կալանավորվել Վաչագան Ղազարյանը, սակայն կայքի տեղեկություններով՝ խոսքը ԱԱԾ-ում քննվող քրեական վարույթի մասին է, որի շրջանակներում Վաչագան Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման հատկանիշներով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

4639 | 1
Facebook