Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Նորավանքի վանականների ամառանոցը՝ Արատեսի վանքը

21:42, շաբաթ, 27 մայիսի, 2023 թ.
Նորավանքի վանականների ամառանոցը՝ Արատեսի վանքը

Դեռևս 13-րդ դարում պատմագիր, աստվածաբան և մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանն Արատեսի վանքն իր կալվածքներով հանձնում է Նորավանքին՝ այն դարձնելով Սյունյաց մետրոպոլիտների ամառային նստավայր և այս մասին գրում է. «Դարձյալ, քանի որ Նորավանքի տեղը տոթ էր և եպիսկոպոսներն ու սպասավորները ամառ ժամանակ չէին կարողանում այնտեղ ապրել, որոշեցինք [օգտագործել] Արատեսի վանքը, որ Եղեգիքից վերև է։ Վանքն իր բոլոր շինություններով և հոգեբաժին տրված կալվածքներով, գյուղն իր շրջակա բոլոր սահմաններով հանձնեցինք սուրբ Նորավանքին, որ սրա միաբանները այն սերնդե-սերունդ տնօրինեն, վայելեն, բայց տեղը շեն և եկեղեցին լուսավոր պահելու համար ամենայն ջանադրությամբ պիտի հոգ տանեն, ինչպես մեր տան նկատմամբ է տարվում»։


     Վանքը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին։ Համալիրը կազմված է երկու եկեղեցիներից՝ Սուրբ Սիոն մատուռից (10-րդ դար) և Սուրբ Աստվածածին եկեղեցի (11-րդ դար) և երկու գավիթներից, որոնցից 13-րդ դարում կառուցված գավթում իրականացվել է հատվող կամարներով յուրահատուկ ծածկ և որի հեղինակն է ժամանակի նշանավոր ճարտարապետ Սիրանեսը։
Գավիթն ավերվել է 1970-ական թվականներին։

     Վանքի տարածքում կան 10-17-ր դարերի խաչքարեր և տապանաքարեր։

5364 | 1
Facebook