Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

22:42, ուրբաթ, 26 մայիսի, 2023 թ.
Ճապոնիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի արևելքում, ըստ նախնական տեղեկությունների, 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ ճապոնական սեյսմիկ ինտենսիվության սանդղակով յոթ բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել 50 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չիբա պրեֆեկտուրայի (Արևելյան Ճապոնիա) ափերի մոտ: Այն զգացվել են նաև Տոկիոյի խիտ բնակեցված շրջաններում և Ֆուկուսիմայի ու Իբարակիի պրեֆեկտուրաներում։

5760 | 0
Facebook