Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռոբերտ Քոչարյանի և Իշխան Սաղաթելյանի միջև լուրջ խոսակցություն է եղել. «Ժողովուրդ»

09:18, ուրբաթ, 26 մայիսի, 2023 թ.
Ռոբերտ Քոչարյանի և Իշխան Սաղաթելյանի միջև լուրջ խոսակցություն է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավորների հարաբերությունները բավականին լարված են վերջին շրջանում: «Ավելին՝ մեր տեղեկություններով՝ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ մայիսի 4-ի հանդիպման ժամանակ երկրորդ նախագահը չի էլ թաքցրել իր դժգոհությունը դաշակցականներից, որ խիստ կառուցողական դիրք են գրավել:
     Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այդ առիթով Ռոբերտ Քոչարյանի և Իշխան Սաղաթելյանի միջև անգամ լուրջ խոսակցություն է եղել: Մեկնաբանություն խնդրեցինք Իշխան Սաղաթելյանից։ Վերջինն ասաց. «Մեր մեջ միշտ էլ լուրջ խոսակցություններ լինում են, բայց մնացած մասը իրականությանը չի համապատասխանում: Երկրորդ նախագահի հետ նորմալ, աշխատանքային հարաբերություններ են»:

Մանրամասները՝ թերթի համարում:

12846 | 1
Facebook