Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայկական կողմն ունի 3 վիրավոր

08:54, հինգշաբթի, 11 մայիսի, 2023 թ.
Հայկական կողմն ունի 3 վիրավոր

Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
     Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
     ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
     Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:

7225 | 0
Facebook