Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարցազրույցի ժամանակ Մակրոնը հանել է թանկարժեք ժամացույցը

12:30, շաբաթ, 25 մարտի, 2023 թ.
Հարցազրույցի ժամանակ Մակրոնը հանել է թանկարժեք ժամացույցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատության է ենթարկվել, երբ բողոքի ցույցերի պատճառ դարձած կենսաթոշակային բարեփոխումների մասին հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ հանել է թանկարժեք ժամացույցը, հայտնում է BBC-ն:
     Հարցազրույցից հետո Մակրոնի գրասենյակը հայտնել է, որ նախագահը հանել է ժամացույցը, քանի որ սեղանին դիպչելուց ձայն էր լսվում:
     Ընդդիմադիրները, սակայն, հակադարձել են՝ նշելով, որ նախագահի ժամացույցն արժեցել է մոտ 86 000 դոլար, հանել է, որովհետև չի ցանկացել լրացուցիչ շահարկումների թեմա դառնալ: Ելիսեյան պալատը հերքել է՝ նշելով, որ այն Bell & Ross ապրանքանիշի ժամացույց է, արժեքը՝ մոտ 2600 դոլար:

4926 | 0
Facebook