Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է՝ որպես Թուրքիայի նախագահի թեկնածու

21:30, երեքշաբթի, 21 մարտի, 2023 թ.
Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է՝ որպես Թուրքիայի նախագահի թեկնածու

Թուրքիայի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես դարձել է երկրի նախագահի թեկնածու, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Համապատասխան դիմումը Բարձրագույն ընտրական խորհուրդ (YSK) ներկայացրել են իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) և «Հանրապետական ​​դաշինքի» մաս կազմող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) ներկայացուցիչները։

Ավելի վաղ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հաստատել էր մայիսի 14-ը՝ որպես նախագահական ընտրությունների օր։

5193 | 0
Facebook