Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եվրոպական դատարան իրավաբան գործուղելու լիազորությունը պետք է վերապահել վարչապետին». Եղիշե Կիրակոսյան

11:12, երկուշաբթի, 20 մարտի, 2023 թ.
«Եվրոպական դատարան իրավաբան գործուղելու լիազորությունը պետք է վերապահել վարչապետին». Եղիշե Կիրակոսյան

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է «Միջազգային իրավական ներկայացուցչի մասին» օրինագծի փոփոխությունները. «Հարցը վերաբերում է մի խնդրի, որ մինչ էս պահը տարբեր եղանակներով էինք լուծում. նկատի ունեմ Եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն իրավաբան գործուղելուն: Ներսում որոշակի տարաձայություններ կային, թե նմանատիպ գործուղումների համար իրավական հիմքը կառավարության որոշումը պետք է լինի, թե՞ ոչ, ուստի քննարկումների արդյունքում եկել ենք եզրահանգման, որ լավագույն տարբերակը՝ վարչապետին նմանատիպ լիազորություն վերապահելն է»,- ասել է Կիրակոսյանը:

Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը
3174 | 0
Facebook