Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թագավոր Սալմանը Ռաիսիին հրավիրել է  Էր Ռիադ

19:48, կիրակի, 19 մարտի, 2023 թ.
Թագավոր Սալմանը Ռաիսիին հրավիրել է  Էր Ռիադ

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին հրավիրել է այցելել Էր Ռիադ։ Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին, փոխանցում է Tasnim-ը։
     Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի միապետը, «ողջունելով երկու եղբայրական երկրների համաձայնությունը (դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման շուրջ)», Ռաիսիին ուղղված նամակում հրավիրել է նրան պաշտոնական այցով Էր Ռիադ և կոչ արել ամրապնդել տնտեսական և տարածաշրջանային համագործակցությունը»։

Ջամշիդիի խոսքով՝ Իրանի նախագահն ընդունել է թագավորի հրավերը։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան Իրանից ակնկալում է կատարել Էր Ռիադի հետ պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Չինաստանի միջնորդությամբ։ Գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի քաղաքական գործիչները կարծում են, որ Պեկինը լծակներ ունի Թեհրանի վրա ճնշում գործադրելու և նրան ստիպելու հետևելու պայմանավորվածություններին։

5885 | 0
Facebook