Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զախարովան արձագանքել է Պուտինի կալանավորման մասին Հաագայի դատարանի որոշմանը

21:18, ուրբաթ, 17 մարտի, 2023 թ.
Զախարովան արձագանքել է Պուտինի կալանավորման մասին Հաագայի դատարանի որոշմանը

«Միջազգային քրեական դատարանի որոշումները ոչ մի նշանակություն չունեն մեր երկրի համար, այդ թվում՝ իրավական տեսանկյունից»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության կողմնակից չէ և չի կրում դրանով նախատեսված պարտավորություններ: Ռուսաստանը չի համագործակցում այդ մարմնի հետ, և Միջազգային դատարանից եկող ձերբակալության հնարավոր «բաղադրատոմսերը» մեզ համար իրավաբանորեն առոչինչ են լինելու»,- ասել է Զախարովան։

15268 | 2
Facebook