Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլը որոշեց գնալ իր ադրբեջանցի գործընկերոջ ճանապարհով». Էլիբեգովա

00:06, չորեքշաբթի, 15 մարտի, 2023 թ.
«Նիկոլը որոշեց գնալ իր ադրբեջանցի գործընկերոջ ճանապարհով». Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլը որոշեց գնալ իր ադրբեջանցի գործընկերոջ ճանապարհով և պատերազմում պարտության մեջ մեղադրեց բանակում 5-րդ շարասյանը։
     Նույնը տեղի ունեցավ թշնամի պետությունում ապրիլյանից հետո։ Հայտնի «Տերտերի գործով» հարյուրավոր զինվորականներ ձերբակալվեցին, խոշտանգումների ենթարկվեցին հայկական կողմի օգտին լրտեսության մեղադրանքով։
     Անցած տարի գործը վերաբացեցին և սկսեցին նորից քննել, հարյուրավոր մեղադրյալներ արդարացվեցին, այդ թվումˋ հետմահու։
     ԱԱԾ-ն ամիսը երկու անգամ հստակ պարբերականությամբ, ինչպես նկատել էր իմ ֆրենդերից Գևորգը, լուր է տարածում պետական դավաճանության ու լրտեսության մեղադրանքով զինվորականների ձերբակալությունների մասին։ Երբ այդ մարդիկ արդարացվում են, նման ռեզոնանսային ու հնչեղ ռելիզներ չեմ նկատում։ Ու չեմ էլ նկատում հաշվետվություն, 2 տարում քանի՞ գործ հասավ դատարան վերջը, քանի՞ մեղադրանք ստացավ դատական վճիռ: Քանի՞ դեպք ապացուցվեց ի վերջո»:

3672 | 0
Facebook