Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենն ու Սունակը քննարկել են Ուկրաինային հետագա օգնության հարցերը

10:24, երեքշաբթի, 14 մարտի, 2023 թ.
Բայդենն ու Սունակը քննարկել են Ուկրաինային հետագա օգնության հարցերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հանդիպել են Սան Դիեգոյում, որի ընթացքում քննարկել են Ուկրաինային հետագա աջակցությանը վերաբերող հարցեր: Սպիտակ տունը հայտնում է, որ կողմերն ընդգծել են Ուկրաինային ռազմական, տնտեսական և հումանիտար օգնության կարևորությունը։ Նրանք նաև պայմանավորվել են ընդունել տնտեսական նոր միջոցներ՝ հակազդելու Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու Մոսկվայի կարողությանը:

«Մեծ Բրիտանիայի համար Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելն առաջնահերթություն է: Նրանց անվտանգությունը մեր անվտանգությունն»,- ասել է Սունակը:

4161 | 0
Facebook