Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հորդանանի 26-ամյա արքայադուստրն ամուսնացել է

21:36, երկուշաբթի, 13 մարտի, 2023 թ.
Հորդանանի 26-ամյա արքայադուստրն ամուսնացել է

Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի և թագուհի Ռանիայի ավագ դուստրը՝ 26-ամյա արքայադուստր Իմանն ամուսնացել է վենեսուելացի գործարար Ջիմի Տերմիոտիսի հետ։ Հարսնացուն հանրությանը ներկայացել է Dior-ի սպիտակ զգեստով։
     Հարսանիքը ուղիղ եթերով հեռարձակվել է Jordan TV News-ով։

Հարսանիքին ներկա են եղել թագավորական ընտանիքի անդամները, ընկերներն ու բարձրաստիճան անձինք։ Հետաքրքիր է, որ նրա ավագ եղբայրը՝ թագաժառանգ Հուսեյն բեն Աբդուլլահը, արքայադստերն ուղեկցել է պալատի այգիներով։
     Արքայադուստր Իմանի ամուսինը վենեսուելացի Ջամիլ Ալեքսանդր Տերմիոտիսն էր։ Նա ներդրումներ է կատարում և աշխատում է որպես Նյու Յորքում գործող վենչուրային հիմնադրամի կառավարիչ գործընկեր։
     Արարողության ժամանակ ամուսնական պայմանագրի ստորագրելուց հետո միապետի ներկայությամբ Ղուրան են կարդացել։

Միևնույն ժամանակ, թագուհի Ռանիան հարսանիքի համար ընտրել է Dior-ի աշուն-ձմեռ 2022 հավաքածուից ծալքավոր զգեստ, իսկ Իմանի կրտսեր քույրը՝ 22-ամյա Սալման, ընտրել է Andrew Gn-ի գոտիով զգեստˋ ֆուկսիայի գույնի։

10506 | 0
Facebook