Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը՝ Միրզոյանի այցին

00:00, չորեքշաբթի, 15 փետրվարի, 2023 թ.
Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը՝ Միրզոյանի այցին

Թուրքիայի արտգործնախարարությունը ևս հաղորդագրություն է տարածել վաղը՝ փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարելիք այցին վերաբերյալ:
     Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Քահրամանմարաշ Էպիկենտրոնով երկրաշարժից հետո մեր երկրին համերաշխություն հայտնելու և ցավակցություններ հղելու նպատակով փետրվարի 15-ին կայցելի Թուրքիա:
     Անկարայում մեր արտգործնախարարի հետ հանդիպումից հետո նախարար Միրզոյանը կայցելի Ադըյաման, որտեղ ընթանում են նաև հայկական որոնողափրկարարական ջոկատի աշխատանքները»։

8675 | 0
Facebook