Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռուբեն Վարդանյանը Մոսկվայում է․ «Հրապարակ»

09:42, չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ.
Ռուբեն Վարդանյանը Մոսկվայում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից ստացված հավաստի տեղեկությունների համաձայն, մոտ 10 օր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Ռուսաստան՝ Արցախի հետ կապված ՌԴ դիրքորոշումը և քաղաքականությունը ճշտելու։ 3-4 օր առաջ նա վերադարձել է Արցախ։ Նրանից հետո Մոսկվա է մեկնել նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Այս օրերին նա դեռ Մոսկվայում է։ Ըստ ամենայնի, նրան նույնպես հրավիրել են՝ Արցախի ներքաղաքական խնդիրները քննարկելու և ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը գտնելու համար։ Հիշեցնենք, որ Արցախի ճանապարհը փակվելու պահից ի վեր Արցախի իշխանական շրջանակներում լարում էր առաջացել, և պետնախարարի հրաժարականի, անգամ ԱԺ արտահերթ ընտրությունների թեման էր բարձրացել»։

Ամբողջությամբ հոդվածը թերթի այսօրվա համարում:

9570 | 0
Facebook