Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը նոր զորքեր է ուղարկում Ուկրաինայի հետ սահման

21:24, երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Ռուսաստանը նոր զորքեր է ուղարկում Ուկրաինայի հետ սահման

Առաջիկա օրերին Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջան կժամանի լրացուցիչ ռազմական կոնտինգենտ, հայտնել է շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։

«Անհրաժեշտ է համակողմանի աջակցություն ցուցաբերել հավելյալ ուժեր և միջոցներ ընդունելու և տեղակայելու համար, որպեսզի զինվորականները հնարավորինս արագ սկսեն իրականացնել պետական ​​սահմանի պաշտպանությունն և Կուրսկի շրջանի անվտանգությունը»,- ԶԼՄ-ները մեջբերել են նահանգապետի խոսքերը:

Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Կուրսկի շրջանը գնդակոծվում է Ուկրաինայի կողմից։ Լրացուցիչ զորքերն արդեն երկու անգամ են տեղափոխվել տարածաշրջան՝ գարնանը և աշնանը։ Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ մարզում գործում են «Վագներ»-ի ուսումնական կենտրոններ։

6586 | 0
Facebook