Բրազիլուհին յոթ կիլոգրամ կշռող երեխա է լույս աշխարհ բերել, գրում է Independent-ը։ Մորն ստիպված են եղել կեսարյան հատում կատարել:
27-ամյա Կլիդիանա դոս Սունթոսն Ամազոնաս նահանգի հիվանդանոցում լույս աշխարհ է բերել իր որդուն՝ Անդերսոնին։ Ծնվելու պահին երեխան կշռել է յոթ կիլոգրամ՝ մոտ 60 սանտիմետր հասակով։ Հաղորդվում է, որ տղան գերազանցել է ռեկորդը և դարձել նահանգի ամենամեծ նորածինը:
Երեխայի առանձնահատկություններից ելնելով՝ բժիշկներն անհանգստանալիս են եղել, որ ծննդաբերությունը դժվար կլինի, բայց, ի վերջո, ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել։ Կլիդիանան իրեն լավ է զգում և ուրախ է, որ վերջապես բազմազավակ մայր է դարձել։ Կինը գովել է հիվանդանոցի բուժանձնակազմին խնամքի և ուշադրության համար։
«Ես չգիտեմ, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե նրանք չլինեին», - ավելացրել է նա:
Այժմ կինը պատրաստվում է հիվանդանոցից դուրս գրվելուն և ծրագրում է ժամանակ հատկացնել իր ընտանիքին։