Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանի «տարածքային ամբողջականություն»-ը ճանաչել է ոչ թե Հայաստանը, այլ ընդամենը, Նիկոլ Փաշինյանը»․ Է․ Ղազարյան

00:42, կիրակի, 15 հունվարի, 2023 թ.
«Ադրբեջանի «տարածքային ամբողջականություն»-ը ճանաչել է ոչ թե Հայաստանը, այլ ընդամենը, Նիկոլ Փաշինյանը»․ Է․ Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի գրառումը․ «Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատմության մեջ առաջին անգամ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Պրահայում Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ Արցախն Ադրբեջանի կազմում։ Հարկ է հիշեցնել միջնադարյան հետամնաց բռնապետին, որ Հայաստանը որևէ վավեր միջազգային փաստաթղթով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչել։ Ադրբեջանի «տարածքային ամբողջականություն»-ը ճանաչել է ոչ թե Հայաստանը, այլ ընդամենը, Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը պետություն է, որը հիմնադրվել է 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության մասին հռչակագրով՝ հիմնվելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշումների վրա։ Այդ փաստաթղթով հիմնադրված պետության գոյության փաստը ճանաչել են աշխարհի բոլոր պետությունները և միջազգային կազմակերպությունները»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
3871 | 0
Facebook