Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀՅԴ-ական Արտավազդ Մարգարյանը շուտով կլինի ազատության մեջ

00:42, շաբաթ, 14 հունվարի, 2023 թ.
ՀՅԴ-ական Արտավազդ Մարգարյանը շուտով կլինի ազատության մեջ

«Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը, որը ստանձնել է ՀՅԴ-ական Արտավազդ Մարգարյանի պաշտպանությունը, տեղեկացնում է․ «Դատարանը ՀՅԴ կուսակցության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդությունը մերժեց: Ձերբակալությունն էլ ճանաչվեց ոչ իրավաչափ:
     Արտավազդ Մարգարյանը շուտով կլինի ազատության մեջ»:

Աղբյուրը` Արսեն Բաբայան
2676 | 0
Facebook