Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրանն իր սահմանները նկատի ունի առաջին հերթին, ոչ թե Հայաստանինը»․ Դավիթ Գրիգորյան

00:06, երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ.
«Իրանն իր սահմանները նկատի ունի առաջին հերթին, ոչ թե Հայաստանինը»․ Դավիթ Գրիգորյան

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՏՂԵՐՔ, ՄԻ ՀԱՐՑ ԷԼԻ
     Երբ Իրանն ասում է, թե չի հանդուրժի տարածաշրջանում որևէ սահմանի փոփոխություն, ինչո՞ւ ենք էդքան վստահ, որ խոսքը նախ և առաջ հենց հայկական սահմանների մասին է։ Է հա, մենք նման վտանգի առաջ կանգնած ենք, ինչ խոսք, բայց ազնիվ լինենք, որ Իրանը ևս նման վտանգի առաջ կանգնած է, ու ոչ բնավ Հայաստանի, այլ սեփական սահմանների փոփոխելիության մասով։
     Հետևապես, երբ ամեն անգամ ցիտում ենք, թե այ տեսեք, Թեհրանն ասում է, որ չի հանդուրժի որևէ սահմանային փոփոխություն, է հա լավ է անում․․․ բայց ինքն իր սահմանները նկատի ունի առաջին հերթին, ոչ թե Հայաստանինը, քանի որ էս պահին Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան շղթան լավ էլ տրամադրված է փոփոխել Իրանի սահմանները։
     Ես, անկեղծ կասեմ, առանձնակի Իրանի հայտարարություններով չէի տարվի։ Դուք մերոնց հայտարարություններին ականջ դրեք։ Մերոնք անգամ նման՝ իրանական ոճի հայտարարություններ չեն անում։ Իրանը իրեն շատ բան կարող է թույլ տալ, ունի ռեսուրս։
     Իսկ ի՞նչ կարող է իրեն թույլլ տալ Հայաստանը։ Որևէ մեկը հաշվարկե՞լ է»։

8015 | 0
Facebook