Խնդրում ենք սպասել...

Համացանց

«30 տարում հասանք մի կետի, որտեղ ուղղակի չկան ակտիվ մտավորականներ». Հարություն Մնացականյան

00:42, երկուշաբթի, 09 հունվարի, 2023 թ.
«30 տարում հասանք մի կետի, որտեղ ուղղակի չկան ակտիվ մտավորականներ». Հարություն Մնացականյան

Գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր սերունդը ամբողջ հայոց պատմությունը խտացված գույներով 30 տարում տեսավ։ 21֊րդ դարում «Մուսա Լեռան» դրվագներն ենք նույնությամբ տեսնում, հույս ունեմ «Մուսա Լեռան» պաշարման ռեկորդը այս անգամ չենք գերազանցի, գուցեև գերազանցենք, չգիտեմ։ Համոզված եմ, մի դար հետո էլ կլինեն խելացի դեմքով քաղաքական տհասներ ու իրենց ժամանակի պրիզմայով գնահատական կտան այս իրողությանը` առանց մանրամասների մեջ խորանալու, հասարակությանը վիրավորելով, թե ո՞նց կարող էին 100 հոգին 120.000 մարդու ճամփա փակել։
     Մի բան չի կրկնվի մեկ դար անց, չկայացած, բարդույթավորված քաղաքականացված ջահելները չեն կարողանալու վիրավորական արտահայտություններ անել այժմյան մտավորականության հասցեին, քանի որ երեսուն տարում կարողացանք հասնել մի կետի, որտեղ ուղղակի չկան ակտիվ մտավորականներ։

3285 | 1
Facebook