Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞նց կարելի է էսքան դաժան դեպքը տեսնելուց հետո այլ երեխայի նման բան ցանկանալ». Սոֆյա Հովսեփյան

22:24, կիրակի, 13 նոյեմբերի, 2022 թ.
«Ո՞նց կարելի է էսքան դաժան դեպքը տեսնելուց հետո այլ երեխայի նման բան ցանկանալ». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Պեմզաշենի դեպքի հետ կապված` առաջին օրից լալկացած կարդում ու կարդում եմ։
     Փորձում եմ հասկանալ, հավատալ ու չհավատալ, բայց միևնույն է որքան էլ սարսափելի է դեպքը ու ոչ մի արդարացում չունի մարդասպանը, բայց միևնույն է ունեմ ներքին վախ` իսկ եթե սխալվում ենք և ո՞րն է մոտիվը։
     Նոր մի նյութ կարդացի, որտեղ ասվում է, որ առաջին կասկածյալը` նույն ինքը հոգեկան խանգարում ունեցող անձը և երկրորդ կասկածյալը իրար հետ ազգական են և միասին շատ վատ հարաբերությունների մեջ և անգամ իրար հետ չեն շփվել։ Ըստ նյութի, առաջինը վրեժ լուծելու նպատակով տվել է երկրորդի անունը, որը իր մեղքը չի ընդունել և պնդում է, որ դեպքի հետ որևէ առնչություն չունի։
     Չէ, սա հեչ, բնականաբար պեղել են ընտանիքի անդամների նկարները կնոջ մանկահասակ երեխայի և տեղադրել են համացանցում ու տակը՝ «փրթիկ-փրթիկ արեք դրա կնոջն ու երեխային», «երեխային իր աչքի առաջ կտոր կտոր արեք», «կնոջն ու երեխաներին վառեք, որ մղկտան»։ Անգամ վերարտադրվելուց մարմնովս սարսուռ է անցնում ...
     Լավ, իսկ ի՞նչ, եթե պարզվի՝ իրապես էս մեղավոր չէ կամ և հակառակը։
     Լավ դուք հասկանում եք, որ մարդասպանը, ով էլ լինի, նույն մտքով է արել փրթիկ-փրթիկ երեխաներին, նույն ատելությամբ, նույն վայրագությամբ ու ոնց կարելի է էսքան դաժան դեպքը տեսնելուց հետո այլ երեխայի նման բան ցանկանալ, ինչպես կարելի է այդքան ատել մանկահասակ երեխային, որ նման միտք բարձրաձայնել ու ասել։
     Լավ, ինչո՞ւ...
     Չեմ գրի այլ բան, բայց էս վրեժի ու փրթիկ-փրթիկ անելու զգացողությունը մի քիչ տածեք նաև ձեր երեխաներին մորթող թշնամու հանդեպ և ոչ թե մի մատ՝ երկու տարեկան երեխայի հանդեպ։
     Շատ կուզեմ սխալված լինեն ու հետո տեսնեմ նույն մարդկանց լռությունը»։

6267 | 0
Facebook