ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հոկտեմբերի 10-ից սկսված Ուկրաինայի զանգվածային հրետակոծությունն անվանել է փետրվարից ի վեր հակամարտության ամենալուրջ սրումը։ Նա նաև հորդորել է թույլ չտալ, որ Ռուսաստանը չհաղթի Կիևի հետ հակամարտությունում՝ ասելով, որ դա կլինի ՆԱՏՕ-ի պարտությունը։
«Ռուսաստանի հաղթանակն ուկրաինական հակամարտությունում կլինի ՆԱՏՕ-ի պարտությունը, դա չի կարելի թույլ տալ»,- ասել է նա:
ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային, հավելել է նա։ Դաշինքի երկրները կավելացնեն ռազմական օգնությունը Կիևին, «որպեսզի նա կարողանա շարունակել պաշտպանել իրեն և ազատագրել տարածքը»։
Սթոլթենբերգն ասել է, որ դաշինքը հաջորդ շաբաթ կանցկացնի միջուկային զսպման պլանավորված զորավարժություններ։ Միաժամանակ նա նշել է, որ կազմակերպությունը միջուկային զենք կիրառելու Ռուսաստանի մտադրության նշաններ չի տեսնում, սակայն շարունակում է զգոն լինել։
ՆԱՏՕ-ն սեպտեմբերի 21-ից հետո ուժեղացրել է ռուսական միջուկային զենքի մոնիթորինգը։ Այս օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։