Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Քոչարյանը երկիրը ցնցումների տանող շարժում է մեկնարկում». Արման Բաբաջանյան

16:12, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
«Քոչարյանը երկիրը ցնցումների տանող շարժում է մեկնարկում». Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի առջև երկու խոշոր մարտահրավեր կա՝ արտաքին և ներքին։

ԱՄՆ-ի, ուժային այլ կենտրոնների հետ համագործակցությունը կարող է դառնալ Ադրբեջանին զսպելու միջոց։

Ո՞վ է չեզոքացնելու ներքին սպառնալիքը։ Քոչարյանը երկիրը ցնցումների տանող շարժում է մեկնարկում՝ շատ լավ հասկանալով, որ չունի հանրային աջակցություն և վստահություն։ Նրա հետ հանցակից ԱԳ նախարար Օսկանյանն օրերս հանդես եկավ հակիրճ վերլուծությամբ, որի եզրահանգումը հետևյալն էր՝ Հայաստանը նոր բանակցողի կարիք ունի՝ անթաքույց ակնարկելով, որ պետք է սկսել գործող իշխանության հեռացման գործընթաց։

Ինչի՞ վրա է նոր շարժման դրոշը վերցնելու պատրաստակամություն հայտնած Քոչարյանի հույսը, եթե ոչ երկրում քաոս, սպանություններ, ահաբեկչություն տարածելը։ Քոչարյանն ընդունակ չէ քաղաքական ազնիվ պայքար մղել։ Երկիրը ներսից պայթեցնելու ոհմակի նոր ծրագիրը պետք է բնում խեղդել։ Նոր դատախազ ունեք, կամք ունեցեք, որ մեր ուշադրությունը կենտրոնացնենք արտաքին սպառնալիքները չեզոքացնելու վրա»։

| | |
4031 | 1
Facebook