Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պատերազմում վիրավորված զինվորները Միքայել Վարդանյանի 120 մլն դրամ աջակցությամբ կապաքինվեն նոր շենքում

11:36, ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2022 թ.
Պատերազմում վիրավորված զինվորները Միքայել Վարդանյանի 120 մլն դրամ աջակցությամբ կապաքինվեն նոր շենքում

Համալսարանական հիվանդանոցի մուտքային մասնաշենքի ձախակողմյան հատվածի առաջին հարկի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են: Շենքային պայմանների ընդլայնման անհրաժեշտությունն առաջացել էր 44-օրյա պատերազմից հետո՝ Զինվորի տանը բուժվող զինվորների քանակի ավելացմամբ պայմանավորված:

Առաջին հարկում, որտեղ նախատեսվում է իրականացնել վերականգողական բուժում, զինվորները հնարավորություն կունենան ֆիզիոթերապևտիկ և այլ տեսակի բուժումներ ստանալ: Նոր բաժանմունքի հիմնանորոգման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 120 մլն դրամ:
Պատերազմում վիրավորված զինվորները Միքայել Վարդանյանի 120 մլն դրամ աջակցությամբ կապաքինվեն նոր շենքում

7549 | 2
Facebook