Խնդրում ենք սպասել...

Համացանց

«1 հրթիռ ուղիղ հարվածել է տանը, 2 հրթիռ ընկել է տան հարևանությամբ». Արման Թաթոյան

13:24, երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2022 թ.
«1 հրթիռ ուղիղ հարվածել է տանը, 2 հրթիռ ընկել է տան հարևանությամբ». Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ. «Հայաստանի Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի խաղաղ բնակչի տունն է, որ ավերվել է այս գիշերվա ադրբեջանական թիրախային զինված հարձակման հետևանքով։
     Ադրբեջանը հրթիռներով հարվածել է գյուղին, ինչպես վկայում են խաղաղ բնակիչները, գիշերը ժամը 01։20-ին` առաջին հարվածից 1 հրթիռ ուղիղ հարվածել է տանը, 2 հրթիռ ընկել է անմիջապես տան հարևանությամբ։ Հարձակման պահին բնակիչները եղել են տանը և միայն հրաշքով են փորկվել։
     Տան հարևանությամբ մի քանի կիլոմետր հեռավորությամբ որևէ զորամաս կամ զինվորական հիմնարկ գոյություն չունի։
     Փաստերը վկայում են, որ սա ակնհայտ պատերազմական հանցանք է, որ կատարվել է մարդկանց սպանելու և քաղաքացիական բնակավայրն ավերելու նպատակով։
     Միջազգային կառույցները պարտավոր են հասցեական արձագանքել՝ կանխելու համար ադրբեջանական հանցանքներն ու ցեղասպան քաղաքականությունը»։

9848 | 0
Facebook