Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՔՊ-ն Արցախը զոհաբերելու գործում միայնակ է». Իշխան Սաղաթելյան

13:00, երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ.
«ՔՊ-ն Արցախը զոհաբերելու գործում միայնակ է». Իշխան Սաղաթելյան

«Հադրութի ու Շուշիի դեօկուպացիա խոստացած ու նաև դրա համար քվե ստացած քաղաքական մեծամասնությունը հրաժարվում է ԱԺ-ում դեմ արտահայտվել օկուպացված Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագրին: Այսօրվա ԱԺ-ի՝ այսպես կոչված մեծամասնությունը հրաժարվում է մասնակցել ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին, որտեղ պետք է ընդունվեր հայտարարություն՝ ՀՀ կարմիր գծերի մասին, մասնավորապես, հայտարարվեր, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ուրեմն հարկավոր է նրանց մենակ թողնել թշնամու օրակարգը սպասարկելու իրենց ընտրության մեջ»,- այս մասին ընդդիմության նախաձեռնած՝ «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Հավատարիմ թշնամիները, միջազգային հանրությունը պետք է հստակ տեսնեն ու հասկանան, որ հայ ժողովուրդը, Հայաստանի, Արցախի քաղաքական բոլոր առողջ ուժերը տեր են իրենց հայրենիքին ու ՔՊ-ն Արցախը զոհաբերելու կամ վաճառելու գործում գտնվում է միայնակ»:

«ՔՊ-ն Արցախը զոհաբերելու գործում միայնակ է». Իշխան Սաղաթելյան
1883 | 0
Facebook