Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի հատ նայեք՝ ինչ են անում Ջերմուկում ծառերի հետ». ՀԲՃ

14:36, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2022 թ.
«Մի հատ նայեք՝ ինչ են անում Ջերմուկում ծառերի հետ». ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Մի հատ նայեք՝ ինչ են անում Ջերմուկում ծառերի հետ։ Ահազանգ ենք ստացել:

- Հերթական հանրային կանաչ տարածքը մասնավոր շահի համար ծառայեցնելու նպատակով ծառահատվում է: Տարածքը մինչ ծառահատումը կանաչապատ էր: Այն գտնվում է Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի վրա՝ թիվ 1 դպրոցի հարակից տարածքն է և մինչ օրս համարվել է հանրային:

Ջերմուկի քաղաքապետարա՛ն, սա ի՞նչ է:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմի՛ն, քայլեր ձեռնարկեք խնդրում ենք»։

4149 | 0
Facebook