Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական զորքը հրետակոծել է Էներգոդարը

12:12, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2022 թ.
Ռուսական զորքը հրետակոծել է Էներգոդարը

Օգոստոսի 29-ի առավոտյան Զապորոժիեի շրջանի Էներգոդար քաղաքի բնակելի թաղամասերի հերատակոծության հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ, այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել է քաղաքապետ Դմիտրի Օրլովը. «Ահա այսպես է հակառակորդը մշակել իր «սցենարը»՝ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության՝ Զապորոժիեի ԱԷԿ ժամանելու նախօրեին։ Քաղաքացիական բնակչության կյանքին սպառնացող վտանգը չի կանգնեցնում ահաբեկիչներին»:

4633 | 0
Facebook