Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զինված կամ անզեն լինելը ոչինչ չի նշանակում, եթե որոշում կայացնողները կամազուրկներ են». Վարդան Ոսկանյան

00:36, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2022 թ.
«Զինված կամ անզեն լինելը ոչինչ չի նշանակում, եթե որոշում կայացնողները կամազուրկներ են». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է․ «Բերձորի, Աղավնոյի և Սուսի հայկական նվաստացուցիչ փաստացի տեղահանությունը վերջնականապես կոտրեց ևս մեկ առասպել. թե բա՝ «ազատագրված տարածքները չեն բնակացվել, դրա համար էլ թուրքը գրավեց»։

Համազգային ամոթի խարան այս տեղահանությունը, որ հաջորդեց Քարվաճառի «խաղաղ» հայաթափմանը և հանձնմանը թշնամուն, ցույց տվեց, թե բնակեցված կամ անբնակ, զինված կամ անզեն լինելն արդի աշխարհում փաստացիորեն ոչ մի նշանակություն չունի, եթե որոշում կայացնող կամազուրկները թիզ առ թիզ հանձնում են հայկական սրբազան հողը, ուստի խնդիրը բոլորովին այլ տեղում է»:

2412 | 1
Facebook