Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտովթար Արմավիրի մարզում․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր

00:12, կիրակի, 21 օգոստոսի, 2022 թ.
Ավտովթար Արմավիրի մարզում․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:00-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի Ակնաշեն գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Opel Zafira և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Opel Astra-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հրդեհ է բռնկվել:

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ ավտոմեքենայում հայտնաբերվել է ամբողջովին մոխրացած դի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորի և մահացածի ինքնությունը:

4226 | 0
Facebook